Աստված կա

Մի մարդ այցելում է վարսավիրանոց, որ մազերը և մորուքը կտրի ինչպես միշտ: Նրանք վարսահարդարի հետ հետաքրքիր զրույցի բռնվեցին: Նրանք խոսում էին տարբեր թեմաներից: Հանկարծ նրանք անդրադարձան Աստծո գոյության թեմային: Վարսահարդարն ասաց.
-Նայի՛ր, ես չեմ հավատում, որ Աստված կա, ինչպես որ դու ես ասում:
-Ինչո՞ւ ես այդպես ասում,- հարցրեց հաճախորդը:
- Ամեն ինչ շատ պարզ է: Ընդամենը հարկավոր է փողոց դուրս գալ, որ հասկանաս՝ Աստված չկա: Ասա՛ ինձ, եթե Աստված լիներ, այսքան հիվանդ մարդիկ կլինեի՞ն: Լքված երեխաներ կլինեի՞ն: Եթե Աստված լիներ, ո՛չ տառապանք կլիներ, ո՛չ ցավ:  Ես չեմ կարող մտածել Աստծո մասին, ով թույլ է տալիս այս ամենը:
Հաճախորդը մի պահ կանգ առավ մտածելու, սակայն չցանկացավ արձագանքել, այսպիսով կանխեց վեճը:
Վարսահարդարը ավարտեց իր աշխատանքը, և հաճախորդը դուրս եկավ վարսավիրանոցից:
Երբ նա դուրս եկավ վարսավիրանոցից, նա մի տղամարդու տեսավ՝ երկար մազերով և մորուքով (թվում էր՝ նա երկար ժամանակ էր՝ ինչ մազերը չէր կտրել և շատ թափթփված էր երևում):
Ապա հաճախորդը նորից ներս մտավ վարսավիրանոց և վարսահարդարին ասաց.
-Գիտե՞ս ինչ: Վարսահարդարներ չկան:
-Ինչպե՞ս կարող են նրանք չլինել,- հարցրեց վարսահարդարը,- ես այստեղ եմ և վարսահարդար եմ:
-Ո՛չ,- բացականչեց հաճախորդը,- նրանք գոյություն չունեն. եթե լինեին, այն փողոցով քայլող մարդու պես երկար և անխնամ մազերով մարդիկ չէին լինի:
-Ճիշտ այդպես,- համաձայնվեց հաճախորդը,- դա է պատճառը: Աստված գոյություն ունի, պարզապես  մարդիկ չեն գնում նրա մոտ և չեն փնտրում նրան, այդ իսկ պատճառով աշխարհում կա այդքան մեծ ցավ և տառապանք:



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)