Հավատք առ Աստված: Faith in God


   Մանսուխ լալը շատ աշխատասեր մարդ էր: Սկզբում նա հավատում էր Աստծուն և իր ունեցած բոլոր հաջողությունները վերագրում էր Աստծուն: Նա դարձավ պահանջված գործարար: Սակայն նա աստիճանաբար գոռոզացավ. հաջողություններ էր գրանցում: Նա կարծում էր, որ հաջողություններն իր աշխատասիրության շնորհիվ են: Նա դադարեց փառավորել Աստծուն, անգամ տանից դուրս հանեց Նրա սրբապատկեր:

Մի անգամ, մարդկանց հետ Աստծու մասին քննարկման ժամանակ, Մանսուխ լալը ասաց.
-Ո՞վ է Աստված: Նրա շնորհիվ չէ, որ ես այժմ այսքան հաջողությունների եմ հասել: Սա միմիայն իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Եվ եթե Աստված այդքան զորեղ է, ապա թող սպանի ինձ հինգ րոպեում: Ես մարտահրավեր եմ նետում Նրան:

Հինգ րոպե անց Մանսուխ լալը սկսեց ծիծաղել Աստծու վրա. դեռ ողջ էր: Սակայն մի ծերունի ոտքի կանգնեց և ասաց.
-Եթե քո տղան խնդրի քեզ սպանել իրեն ատրճանակով, ինչպե՞ս կվարվես: Աստված քո հայրն է և Նա երբեք չի վնասի քեզ:
Մանսուխ լալը հասկացավ իր սխալը և ներողություն խնդրեց Աստծուց: Այժմ նա հասկացավ, որ հավատն առ Աստված շատ կարևոր է:




Նյութի աղբյուր



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)