Գոռոզ կարապները

 Մի հեռավոր թագավուրությունում մի գետ կար: Այս գետում ապրում էին շատ ոսկե կարապներ: Կարապներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին գետափին: Վեց ամիսը մեկ կարապները ոսկե փետուրներ պետք է թողնեին՝ իբրև գետը օգտագործելու վարձ: Թագավորության զինվորները պետք է հավաքեին փետուրները և պահեին դրանք արքայական գանձարանում:

Օրերից մի օր մի անտուն թռչուն տեսավ այս գետը: «Գետի ջուրը շատ զով և հանգստացնող է երևում: Ես այստեղ կհաստատվեմ»,- մտածեց թռչունը:
Հենց որ թռչունը տեղավորվեց գետի ափին, ոսկե կարապները նկատեցին նրան: Նրանք գոռգոռալով մոտեցան:
-Այս գետը մեզ է պատկանում: Մենք այս գետն օգտագործելու համար թագավորին ոսկե փետուրներ ենք վճարում: Դու չես կարող այստեղ ապրել:
-Եղբայրնե՛ր, ես անտուն եմ: Ես նույնպես կվճարեմ: Խնդրում եմ, ինձ ապաստան տվեք,- աղաչեց թռչունը:
-Ինչպե՞ս ես վճարելու վարձը: Դու ոսկե փետուրներ չունես,- ծիծաղելով ասացին կարապները և ավելացրին. -դադարի՛ր երազել, անմիջապես հեռացի՛ր:
Խեղճ թռչունը շատ խնդրեց: Սակայն գոռոզ կարապները քշեցին նրան:
«Ես նրանց դաս կտամ»,- որոշեց ստորացված թռչունը:
Նա գնաց թագավորի մոտ և ասաց.
-Օ՜հ, թագավո՛ր, քո գետի կարապները անբարեկիրթ են ու չար: Ես նրանցից ապաստան խնդրեցի, բայց նրանք ասացին, որ գնել են գետն իրենց ոսկե փետուրներով:
Թագավորը բարկացավ գոռոզ կարպների վրա՝ անտուն թռչնակին վիրավորելու համար: Նա հրամայեց իր զինվորներին ամբարտավան կարապներին բերել իր արքունիք:
Քիչ անց բոլոր ոսկե կարապները արքունիքում էին:
-Կարծում եք՝ արքայական գանձարանը ձեր փետուրների՞ց է կախված: Դուք չեք, որ պիտի որոշեք, թե ով ապրի գետի մոտ: Անմիջապես հեռացե՛ք գետի մոտից, այլապես կգլխատվեք,-ասաց թագավորը:

Կարապները, թագավորին լսելով, վախից դողացին: Նրանք թռան, հեռացան այլևս չվերադառնալու նպատակով: Թռչունը կառուցեց իր բույնը գետի մոտ և հավերժ ապրեց այնտեղ երջանիկ: Նա ապաստան տվեց բոլոր մյուս թռչուններին:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)