Ներկայանում եմ


Ողջո՛ւյն, ես Եվնիկեն եմ: Շատ ուրախ եմ, որ արդեն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի մի մասն եմ կազվում:

Հիմնական կրթությունս ստացել եմ Ալ. Մյասնիկյանի անվան հիմնական դպրոցում: Դպրոցին զուգընթաց հաճախել եմ երաժշտական դպրոց և տիրապետում եմ երեք երաժշտական գործիքների՝ կիթառ, դաշնամուր և ջութակ, հավելեմ նաև, որ այս տարի պատրաստվում եմ գնալ սաքսաֆոնի դասընթացների: Ունեմ շատ նախասիրություններ, որոնցից ցանկանում եմ առաձնացնել մեկը:
Երբ ինչ-որ գիրք եմ ընթերցում, վերջում ինձ համար պատմությունը չի ավարտվում և միշտ մտովի պատկերացնում եմ ուրիշ ավարտ, որի միտքը միմիայն ինձ է պատկանում:
Կարծում եմ՝ բոլորս էլ գեթ մեկ անգամ դիտել կամ կարդացել ենք Ջոան Ռոուլինգի հանրաճանաչ Հարրի Փոթթերին նվիրված ստեղծագործությունը: Երբ ձմռանն այն ցուցադրում էին հեռուստացույցով, իմ մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ՝ շարունակելու այդ ստեղծագործությունը: Ես վերցրել եմ որոշ գործող անձանց, ավելացրել իմ կերպարներին: Պատմությունը ընթացքի մեջ է մինչ օրս, սակայն մտածեցի, որ պետք է ունենամ իմ սեփական պատմությունը, որը պետք է գրեմ ամբողջությամբ նոր հարթակից: Գիրքն արդեն ունի իր վերնագիրը: Ոգեշնչվել եմ Ագաթա Քրիստիի գրքերից. իր ոճի և իմ նախասիրությունների միջև կապ կա:

Կարծում եմ, որ այս կրթահամալրում ես կարող եմ իմ շնորհն ավելի զարգացնել: 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)