Երեք ընկեր


Թոմը, Ջուլիան և Դենը մտերիմ ընկերներ էին: Նրանք հաճախում էին միևնույն դպրոցը և նաև հարևաններ էին: Մի օր նրանք որոշեցին քայլել գետի ափով: Նրանք իրենց հետ վորցիրն Դենի կարմիր գնդակը խաղալու համար: Նրանք երկար ժամանակ խաղացին: Երբ նրանք հոգնեցին, նստեցին գետի եզրին, որ հանգստանան: Նրանք նայում էին գետի հոսանքով ընթացող նավակներին:
-Ես ցանկանում եմ մի օր անցնել գետի մյուս ափը նավակով,- ասաց Ջուլիան:
-Մենք կգանք քեզ հետ: Ես հարիկիցս կվերցնեմ ձկնորսական կարթը,- ասացին երկուսը:
    Նրանք որոշակի ժամանակ խաղացին, ապա նստեցին մի մեծ ծառի շվաքի տակ հանգստանալու:
-Թո՛մ, ես քաղցած եմ: Որևիցէ բան ունե՞ս ուտելու,- հարցնրին երկու ընկերները:
-Մարտան ինձ համար մի քանի սենդվիչ է պատրաստել: Իսկ դուք ինչ-որ բան ունե՞ք:
-Իհարկե, ես մայրիկիս պատրաստած շոկոլադե թխվածքն եմ բերել և միքիչ լիմոնադ,- ասաց Ջուլիան:
-Ես միայն ժամանակ ունեի խաղող և նարինջ հափշտակելու,- ծիծաղեց Դենը                   
   Տղաները դեռևս առաջին կտորն էին կերել, երբ մի ահարկու ձայն լսեցին թփերի այն կողմից: Դենը դեպի ձայնը վազեց՝ տեսնելու, թե ինչ է եղել: -Հե՛յ, այստե՛ղ նայեք,- զարմացած բացականչեց նա:
Ջուլիան մոտեցավ նրան և տեսավ տասը տարեկան տղայի: Նա ցնցոտիներով էր և աչքերը արցունքներով էր լցված:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Թոմը՝ միանալով իր ընկերներին:
-Ի՞նչ է քո անունը,- հարցրեց Դենը:
-Անունս Սեմ է: Ես մայրիկիս հետ գետի մյուս ափում եմ ապրում: Ես խնդրեցի նավավարին, որ ինձ հասնի գետի այս ափ: Ես եկել եմ այստեղ՝ աշխատանք փնտրելու: Իմ մայրը հիվանդ է և մենք ոչինչ չունենք ուտելու: Ես ցանկանում եմ որոշ գումար հավաքեմ, որ մայրիկիս համար դեղ և կերակուր գնեմ,- տխուր ձայնով ասաց տղան:
-Գետի այդ կողմում քեզ ոչ ոք աշխատանք չի՞ տալիս,- զարմանքով հարցրեց Ջուլիան:
Մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, շատ եսասեր են և հոգ չեն տանում ոչ մեկի մասին: Նրանց մեծ մասը հարուստ մարդիկ են մեծ առանձնատներով: Մայրս աշխատում էր, որպես մի հարուստ ծեր կնոջ խնամակալ, նա ստիպված էր դադարեցնել աշխատանքը, քանի որ այևս չէր կարողանում աշխատել: Ոչ ոք չէր ուզում օգնել ինձ, և ես մտածեցի փորձել աշխատանք գտնել գետի այս կողմում,- ասաց տղան՝ մաքրելով աչքերը:
-Ահա՛, վերցրում ուտելիքն ու լիմոնադը և կեր, մինչ մենք կասենք քեզ, թե ինչ անես,- ասաց Թոմը:
Տղան ակնթարթորեն խժռեց սենդվիչները և անհագորեն խմեց լիմոնադը: Թվում էր, թե որոշակի ժամանակ նա ուտելիք չէր կերել:
-Այսպիսով, դու կարող ես օգնել իմ հայրիկին անել արտասովոր աշխատանք ավտոտնակում,- ասաց Դենը:
-Եղբայրս այգում օգնության կարիք ունի,- ոգևորված ասաց Ջուլիան:
Երբ յուրաքանչյուրը խոսեին իրենց հայրիկների հետ, որոշվեց, որ Սեմը մեկ շաբաթվա ընթացքում օգնի երեք ընտանիքներին և յուրաքանչյուր շաբաթվա վերջում կստանա իր աշխատավարձը: Այդ օրվանից նա սկսեց աշխատել Դենի հոր ավտոտնակում: Նրա նոր գործատուն որոշակի կանխավճար տվեց նրան, որով էլ Սեմը ուտելիք և տեղամիջոց գնեց իր մոր համար: Նա շնորհակալություն հայտնեց երեք ընտանիքներից էլ և խոստացավ հաջորդ օրը վերադառնալ նույն նավավարի հետ, ով բերել էր իրեն այդ օրը:
Այսպիսով օրերն անցում էին երջանիկ բոլորի համար

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)