Կապիկներ

     Կան բազմաթիվ բաներ, որոնք գալիս են մեր մտքում, երբ մտածում ենք կապիկների մասին: Նրանք հաճախ դիտվում են, որպես գեղեցիկ և շատ խելացի կենդանիներ: Կան բազմաթիվ տեսակներ, որոնք ունեն իրենց անձնական բնութագրիչները՝ չափ, գույն, բնակվելու տեղանք և նույնիսկ ունակություններ: Նրանք հայտնի են իրենց հոգատարությամբ, որը տածում են երիտասարդ սերնդի նկատմամբ, անգամ նրանց որոշ մարդկային շարժումներով: Ունեն նաև ձայնային տարբերակման մեծ կողմորոշում, որով էլ շփվում են միմյանց հետ: Նրանք տարբեր ձայներ են արձակում, երբ վտանք են զգում, ուզում են կանչել իրենց կողակցին, կամ նույնիսկ երիտասադների հետ շփվելու համար: Թեև կապիկների հաղորդակցության ձևերի մասին շատ վաղուց ուսումնասիրել են, սակայն դեռևս շատ բաներ կան, որոնք չգիտենք: Աշխարհում հայտնի են 264 կապիկների տեսակ:
   Իսկ հիմա հինգ փաստ կապիկների մասին:

1.     Միմյանց հետ հաղորդակցվելու համար կապիկները օգտագործում են դեմքի արտահայտություններ, ձայնային ելևէջներ և մարմնի շարժումներ:
2.    Փիգմի Մարմզեթ կոչվող կապիկն ըստ տեղեկությունների ամենափոքրն է աշխարհում: Այն 85-140 գրամ է կշռում և ընդամենը 117-159 մմ է:
3.     Ամենամեծ կապիկը Մանդրիլն է, որը կշռում է 35 կիլոգրամ, իսկ հասակը հասնում է մեկ մետրի:
4.   Նորօրյա կապիկները չունեն բութ մատ, սարդ-կապիկները ներառյալ: Սկյուռիկ-կապիկները և Կապուչիները ունեն բութ մատ, նրանք միակն են նորօրյա կապիկներից:
5.     Հին աշխարհի կապիկներն ապրում են Ասիայում և Աֆրիկայում, իսկ Նոր աշխորհի կապիկները՝ Հարավային Ամերիկայում

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)