Զգուշացիր՝ ինչ ես սերմանում

Հեռավոր Արևելքում ապրող կայսրը ծերացել էր և գիտեր, որ ժամանակն է՝ ընտրելու իրավահաջորդի: Իր սպասավորներից կամ զավակներից մեկին ընտրելու փոխարեն նա մի այլ բան որոշեց:
Նա մի օր հավաքեց արքայության երիտասարդներին:
-Ժամանակն է, որ ես գահից իջնեմ և ընտրեմ հաջորդ կայսերը: Եվ ես որոշեցի ընտրել ձեզնից մեկին,- ասաց նա:
Երեխաները ցնցված էին: Կայսրը շարունակեց.
-Այսօր ես ամեն մեկիդ մի սերմ եմ տալու: Մի շատ յուրահատուկ սերմ: Ես ցանկանում եմ, որ դուք ցանեք այն, ջրեք և մեկ տարի անց ուղիղ այս օրը վերադառնաք այն ամենով, ինչն աճեցրել եք այս մեկ սերմից: Ապա ես կգնահատեմ բույսերը, որոնք դուք եք բերել, և նա, ու բերածը ես կընտրեմ, կլինի հաջորդ կայսրը:


Այդ օրը Լինգ անունով մի տղա կար այդտեղ, ով մյուսների պես սերմ էր ստացել: Նա տուն գնաց և մորը ոգևորվածությամբ պատմեց կատարվածի մասին: Մայրն  օգնեց նրան վերցնել մի կաթսայիկ, տնկելու համար նախատեսված հող, և տղան ցանեց սերմը, ջրեց այն ամենայն զգուշությամբ:
Լինգը պարբերաբար ստուգում էր իր սերմը, սակայն ոչինչ չէր աճում: Անցավ երեք շաբաթ, չորս շաբաթ, հինգ շաբաթ: Ոչինչ չկար: Արդեն մյուսները խոսում էին իրենց բույսերի մասին, իսկ Լինգն անգամ բույս չուներ, և նա իրեն անհաջողակ էր զգումԱնցավ վեց ամիսԼինգի կաթսայիկի մեջ ոչինչ չկարՆա պարզապես մտածում էրոր սպանել է իր սերմը:
Մնացած բոլորը ծառեր կամ բարձր բույսեր ունեին, բայց նա ոչինչ չուներ: Լինգը ոչինչ չէր ասում իր ընկերներին, բայց, այնուամենայնիվդեռ սպասում էր իր սերմի աճելուն:
Վերջապես մեկ տարին անցավ, և թագավորության բոլոր երիտասարդները կայսեր մոտ տարան իրենց բույսերը: Լինգն ասաց իր մայրիկին, որ  չի պատրաստվում դատարկ կաթսայիկը տանել: Մայրը պնդում էր անպայման գնալ: Լինգը խնդիրներ ունեցավ ստամոքսի հետ, բայց նա գիտեր, որ իր մայրը ճիշտ է, և նա իր դատարկ կաթսայիկը տարավ պալատ: Երբ Լինգը ժամանեցզարմացավ՝ տեսնելով  մյուս երիտասարդների աճեցրած բույսերի բազմազանությունը:
Դրանք գեղեցիկ էին և՛ ձևով, և՛ չափերով: Երբ Լինգն իր կաթսայիկը դրեց գետնին, հավաքվածները սկսեցին ծիծաղել նրա վրա: Մի քանիսն էլ խղճացին նրան և ասացին.
-Հե՛յ, լավ փորձ է:
Երբ կայսրը եկավ, զննեց սենյակը և ողջունեց երիտասարդներին: Լինգը պարզապես փորձում էր իր հետևում թաքնվել:
-Ի˜նչ հիանալի բույսեր և ծառեր եք աճեցրել,- ասաց կայսրը,- այսօր ձեզնից մեկը կընտրվի որպես հաջորդ կայսր
Կայսրը հանկարծ սենյակի մի անկյունում տեսավ Լինգին՝ իր դատարկ կաթսայիկով: Նա հրամայեց իր ենթականերին նրան առաջ բերել: Լինգը սարսափած էր. «Կայսրը գիտի, որ ես անհաջողակ եմ: Միգուցե նա հրամայի սպանե՞լ ինձ»:
Երբ Լինգը առաջ գնաց, Կայսրը նրա անունը հարցրեց.
-Անունս Լինգ է,- պատասխանեց տղան
Ապա կայսրն ասաց.
-Մեկ տարի առաջ այս օրը ես այստեղ բոլորիդ սերմեր  տվեցի: Ես ասացի ձեզ՝ տանեք սերմերը, տնկեք, ջրեք և այսօր այն ինձ վերադարձնեք: Բայց ես բոլորիդ խաշված սերմեր էի տվել, որոնք չէին աճելու: Բոլորդ, բացի Լինգից, ծառեր և բույսեր բերեցիք: Դուքերբ հասկացաք, որ սերմը չի աճում, փոխարինեցիք իմ տված սերմը մեկ այլ սերմով: Լինգը միակն էր, ով քաջությամբ և ազնվությամբ բերեց իր կաթսայիկը այն սերմով, որը ես էի տվել: Հետևաբար նա է այն մեկը, ով կլինի նոր կայսրը:

Եթե ազնվություն ցանես, վստահություն կվաստակես:
Եթե բարություն ցանես, ընկերներ կվաստակես:
Եթե մարդասիրություն ցանես, պատիվ կվաստակես:
Եթե հաստատակամություն ցանես, հաղթանակ կվաստակես:
Եթե հոգատարություն ցանես, ներդաշնակություն կվաստակես:
Եթե աշխատասիրություն ցանես, հաջողություն կվաստակես:
Եթե ներում ցանես, հաշտություն կվաստակես:
Եթե անկեղծություն ցանես, մտերմություն կվաստակես:
Եթե համբերություն ցանես, հաստատակամություն կվաստակես:
Եթե հավատ ցանես, հրաշքներ կվաստակես:

Բայց՝  

Եթե անազնվություն ցանես, անվստահություն կվաստակես:
Եթե եսասիրություն ցանես, միայնություն կվաստակես:
Եթե հպարտություն ցանես, ավերածություն կվաստակես:
Եթե նախանձ ցանես, դժվարություն կվաստակես:
Եթե ծուլություն ցանես, ընկճվածություն կվաստակես:
Եթե դառնություն ցանես, մեկուսացում կվաստակես:
Եթե ագահություն ցանես, կորուստ կվաստակես:
Եթե բամբասանք ցանես, թշնամիներ կվաստակես:
Եթե մտահոգություն ցանես, արհամարհանք կվաստակես:
Եթե մեղք ցանես, հանցանք կվաստակես
Հիշեք ձեր գերեզմաններըորովհետեւ ձեր ճանապարհը անցնում է դրա վրայովՔեզ կտրվի, եթե դու էլ կիսվեսուրիշների հետ ունեցածովդ, դու կցանես այն, ինչ հնձել ես, և այն, ինչ արել ես այսօր, վաղը կհանդիպես նրան:
Այսպիսով, զգուշացիր՝ ինչ ես սերմանում հիմա. այն որոշելու է, թե ինչ ես հնձելու վաղը: Այն սերմերը, որոնք ցանում եք այսօր,ավելի լավը կամ վատը կդարձնեն կյանքդ կամ նրանցը, ովքեր գալու են հետագայում քո կյանք: Այոմի օր դու կվայելես պտուղները կամ կվճարես այն սերմերի համար, որոնք դու ցանում ես այսօր:

Նյութի աղբյուր 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)