Դու գեղեցիկ ես

   Սա մի արտահայտություն է, որ մայրս շատ էր օգտագործում: Ես մտածում էի. «Ինչպե՞ս է մայրս նրանց գեղեցիկ համարում»:
10 Amazing Compliments To Give Or Receive
Ես տրամաբանության և վիճակագրությունների վրա հիմնված մարդ եմ: Անվանում եմ իրերն այնպես, ինչպես տեսնում եմ: Ես գեղեցկություն չեմ տեսնում:
Մայրս մարդկանց այս կասեր մեծ ոգևորությամբ, որը նրանք կարող էին զգալ: Նա անկեղծ էր: Նա  նրանց «գեղեցիկ են» չէր ասում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով: Շատ անգամ, նրանք էին փորձում ինչ-որ բան ստանալ մայրիկիցս: Ես տարիներ շարունակ մտածում էի, թե ինչն է սխալ եղել մայրիկիս տեսակետի և ընկալման մեջ: Արդյոք նա չէ՞ր տեսնում, որ մարդկանց ում նա գեղեցիկ էր համարում, ամենևին գեղեցիկ չէին:


Դու գեղեցիկ ես միայն այն դեպքում, եթե ունես գեղեցիկ կազմվածք և դեմք, որը համապատասխանում է աշխարհում ընդունված օրենքներին: Երբ մայրս խոսում էր, մարդիկ այնպես էին ժպտում, կարծես ինչ-որ «Գլամուր» ամսագիր նրանց դասակարգել է  իբրև տարվա ամենագեղեցիկ մարդ:
Շատ տարիներ պահանջվեց՝ վերջապես հասկանամ մայրիկիս տեսակետն ու ընկալումը. «Գեղեցիկը այն կրողի աչքերում է»:
Մայրս այնպիսի հոգի ուներ, որը կարող էր տեսնել մարդու գեղեցկությունը: Շատերը միայն նայում են արտաքինին, ապա համեմատում չափանիշներով, որն աշխարհն է տվել: Սա այն էր, ինչ անում էի ես: Այսօր, երբ դուրս գաս տանիցդ, ուշադի'ր նայիր այն մարդուն, ով առաջինը դուրս կգա դիմացդ, նկատի'ր, թե ինչքան գեղեցիկ է նա:
Նրանք կարող են լինել ճաղատ, գեր, կնճիռներով լի և այլն, որն աշխարհը չի ընդունում իբրև գեղեցկություն: Նայի'ր նրանց մոտիկից, նայի'ր` գեղեցկությունը գտնելու համար: Եթե իրոք նայես, կտեսնես: Ես չէի հավատում, միչև առաջին անգամ չփորձեցի: Միանգամայն վստահ եմ, երբ ես բացեցի մի նոր տեսահորիզոն իմ առաջ, հնարավորություն ստացա տեսնելու գեղեցիկը յուրաքանչյուր մարդու մեջ: Կարևոր չէ` մարդն ինչքան ծեր և կոպիտ է, յուրաքանչյուր ցավ և առաջացած կնճիռ ունի իր գեղեցկությունը:
Դու պարզապես պետք է փնտրես գեղեցիկը: Երբ տանից դուրս գաս այս առավոտ, ուշադի'ր նայիր յուրաքանչյուր մարդու: Դու կսկսես տեսնել յուրաքանչյուր մարդու գեղեցկությունը, այնինչ չգիտեիր էլ նրանց գոյության մասին: Վստահի՛ր ինձ և փորձի՛ր: Եթե անկեղծությամբ նայես, կտեսնես: Երբ վերադառնաս տուն,գեղեցիկ դեմքեր տեսնելուց հետո նայրի՛ր հայելու մեջ: ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ:
Շնորհակալությո'ւն հայտնիր մայրիկիդ այն գեղեցկության համար, որը գեղեցկացնում է քեզ և' արտաքնապես, և' հոգեպես: Նա ասում էր ինձ.
-Եղի'ր մեղվի պես, ով միշտ նստում է գեղեցիկ ծաղկի վրա:
Ասված է. «Դու իսկապես գեղեցիկ ես, և Նա սիրում է գեղեցկությունը: Հավատացյալը գեղեցիկ է. Նա գեղեցիկ կերպար է քեզ տվել»:
Սուրբ գիրքը շեշտում է` հիշելու գեղեցիկ բաները, որը Նա ստեղծել է: Տիրոջ օրհնության համար բարձրաձայնեք այս մասին:
Հարգելի' ընթերցող, դու գեղեցիկ ես: 
Թող գեղեցիկ օրհնությունը միշտ լինի ձեզ հետ:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)